Էվանսը հուշում է, թե «որտեղ է թաքնված շան գլուխը»

Դիվանագիտական լեզու. այս օրերին մենք ավելորդ անգամ փորձում ենք հիմնավորել աքսիոմատիկ ճշմարտություններ, ապացուցում, թե որքան անհիմն են Կառավարության նախաձեռնությամբ հապճեպ շրջանառության մեջ դրված ՄԻՊ-ի ֆինանսական անկախության առնչությամբ օրինագիծն ու Կառավարության նիստերին ՄԻՊ-ի մասնակցությունը բացառելը։ Դիմում ենք բացարձակ անօգուտ լիկբեզի։

Իսկ ինչպես է այս ամենին անդրադառնում Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Էվանսը՝ առանց այլևայլության, կրակելով ուղիղ 10-ին. «Թաթոյանը առաջնակարգ օմբուդսմեն է»։ Ինչպես ասում են՝ դիվանագետը հուշում է, թե «որտեղ է թաքնված շան գլուխը»։

Հուսանք, որ ներկայիս դեսպանը կիսում է այդ կարծիքը … 

Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից