Չլինի՞, թե այս ճանապարհով են անցել բոլոր այն ազգերն ու ժողովուրդները, որոնք պատմության թատերաբեմում այսօր և՛ կան, և՛ չկան
Մտածելու անընդունակ հասարակությունը նույնն է, թե ամբոխը: Նրան առաջնորդողն անորոշությունն է, իսկ ճանապարհի վերջնահասցեն՝ անհետացումը: Անգամ պատկերացնելն է սարսափելի, թե ինչպես էր հնարավոր, այսքան կարճ ժամանակահատվածում սեփական ինքնությունը վերագտնելով հանդերձ, նորից դառնալ այն, ինչին հրաժեշտ էինք տվել հարյուրամյակներ շարունակ պայքարելուց հետո… Չլինի՞, թե այս ճանապարհով են անցել բոլոր այն ազգերն ու ժողովուրդները, որոնք պատմության թատերաբեմում այսօր և՜ կան, և՜ չկան…
Հ.գ.- Մտածելը բոլոր ժամանակներում եղել է գոյության կարևոր պայման, իսկ 21-րդ դարում՝ առավել, քան կարևոր…
Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից։

