Ասկերանի շրջանում զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում

ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր  զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում, Խնածախ և Այգեստան համայնքներում, ինչպես նաև Մարտունի և Ստեփանակերտ քաղաքների մոտակայքում, հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն:

Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել: