ՌԴ-ում այսօրվանից մեկնարկում է կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները

ՌԴ-ում այսօրվանից մեկնարկում է բնակչության զանգվածային պատվաստումն ընդդեմ կորոնավիրուսի:  Այս մասին գրել է «ՌԻԱ Նովստին»: Նշվում է՝ պատվաստվել կարող են ցանկություն ունեցող բոլոր բնակիչները։

Ցանկացողները կարող են անվճար պատվաստվել գրանցված 2 պատվաստնյութերից մեկով։ Դրանք են «Սպուտնիկ V»-ն, որը մշակված է Գամալեայի անվան ինստիտուտի կողմից, և «Էպիվակկորոնա»-ն, որը մշակված է «Վեկտոր» գիտական կենտրոնի կողմից:

Հիշեցնենք՝ երկրում պատվաստումները սկսվել էին դեկտեմբերի 10-ից, բայց պատվաստվել կարող էին բժիշկները, ուսուցիչները և քրոնիկական հիվանդություններ ունեցող անձինք։

Հստակեցվում է, որ մինչև հունվարի վերջ քաղաքացիական շրջանառության մեջ կդրվի հակակորոնավիրուսային պատվաստանյութի ընդհանուր առմամբ 2․1 մլն դեղաչափ։

Այս առնչությամբ «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան հայտնել է, որ Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը պետք է կազմակերպվի այնպես, որ կոլեկտիվ իմունիտետը ձևավորվի աշնանն սպասվող «համավարակային եղանակի» սկզբին: Միևնույն ժամանակ, ըստ նրա, առաջին տարում պատվաստումը կարող է ընդգրկել երկրի բնակչության 60%-ը: