Հայտնի տեսանյութում հայ զինծառայողներն իրոք ոչնչացրել են ադրբեջանական տանկերը (տեսանյութ)
Օրերս Lenta.ru-ի՝ 44-օրյա պատերազմի դրվագ ներկայացնող տեսանյութ էինք հրապարակել՝ «Ինչպես են երկու հայ զինվորները 44-օրյա պատերազմի ժամանակ փախուստի մատնել երկու ադրբեջանական տանկերին»։
Մհեր Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութի շարունակությունը՝ գրելով․
«2 ՀԱՅ ՌԱԶՄԻԿՆԵՐՆ ընդդեմ 2 թուրքական ՏԱՆԿԵՐԻ վիդեոյի շարունակությունը, որ մեր օգտատերերից մեկն ուղարկեց: Ըստ օգտատիրոջ՝ Քաշաթաղ, 04.11.2020 թվական:
Ուշադրություն դարձրեք տեսանյութի 34-37 վայրկյաններին՝ երևում են կրակի լեզուները, այսինքն այդ մեքենաներն իրոք ոչնչացվել են
ՀԶՈՐՆԵՐ՝ պատիվ ունեմ… էրնեկ ողջ մնացած լինեք…»։

