Ինչպես են երկու հայ զինվորները 44-օրյա պատերազմի ժամանակ փախուստի մատնել երկու ադրբեջանական տանկերին (տեսանյութ)

Ադրբեջանական զինված ուժերի երկու Т-72АВ 2 տանկեր չեն կարողացել դիմակայել երկու հայ զիծառայողներին ուղիղ դիմակայության ժամանակ։ Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով «Военный Осведомитель» տելեգրամյան ալիքին, որը տեղադրել է 2020թ․-ի Արցախյան պատերազմի ժամանակ նկարահանված համապատասխան տեսանյութ։

Կադրերում երևում է, թե ինչպես են երկու մարտական մեքենաները փորձում քանդել խրամատը, որում թաքնված են երկու հայ զինծառայողները, սակայն չեն կարողանում դա անել:

Զինվորներն իրենց հերթին կրակ են բացել ձեռքի հակատանկային նռնականետից և կարողացել են ստիպել տանկերին նահանջել։ Դրանից հետո նրանք դուրս են եկել խրամատից և ձեռքի հակատանկային նռնակներ են նետել մեկնող մարտական մեքենաների վրա։ Ենթադրաբար, ներգրավվել է РКГ-3։

Կոնկրետ երբ է նկարահանվել տեսանյութը՝ չի նշվում։ Ճակատամարտի ելքի մասին նույնպես չի հաղորդվում։

 

Տեսանյութն՝ այստեղ