«Աէրոֆլոտ»-ը հոկտեմբերի 26-ից կփոխի Կրասնոդար-Գյումրի չվերթների ժամանակացույցը

«Աերոֆլոտ» ավիաընկերությունը ձմեռային չվացուցակում կպահպանի Կրասնոդար–Գյումրի կանոնավոր չվերթերը։ Հոկտեմբերի 26-ից թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին, հայտնել են փոխադրողի մամուլի ծառայությունից։

Երթուղում կներգրավվեն էկոնոմ և բիզնես դասի սրահներով համալրված Airbus A320 ինքնաթիռներ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Կրասնոդարի և Գյումրու միջև կանոնավոր ավիահաղորդակցությունը մեկնարկել է 2026 թվականի օգոստոսի 28-ին։ Ամառային ժամանակացույցով չվերթերն իրականացվում են չորեքշաբթի և ուրբաթ օրերին, սակայն ձմեռային չվացուցակին անցնելուն պես մեկնման օրերը փոխվելու են։

Գյումրիից զատ, «Աերոֆլոտը» Կրասնոդարից ամենօրյա չվերթՆեր է իրականացնում նաև դեպի Երևան։