Նիկոլ հայադավի անուղղակի խնդրանքը Մոսկվային՝ հանդուրժեք մեր տոտի-տոտի «լևի», այսինքն՝ դեպի ԵՄ-պոռնկատուն գնալը, և ձեր հետ կապերն առայժմ չենք խզի

Ինչպե՞ս չհիշել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի խոսքը՝ «Երևում է, նա մեզ լոխեր է համարում», ինչպես նաև հին, բարի ժամանակների հանրահայտ ֆիլմի վերնագիրը՝ «Մոսկվան արցունքների չի հավատում»: Հավելենք՝ առավել ևս, երբ այդ արցունքները կոկորդիլոսի են, այսինքն՝ կեղծավոր, ինչպես կեղծավոր է Ռուսաստանի հետ նորմալ կապեր, հարաբերություններ պահպանելու Նիկոլի ներկայիս հավաստումը: Դրանք Նիկոլին պետք են ընդամենը ժամանակավորապես՝ մինչև X ժամը Մոսկվայի թիկունքում (ստվերում) առանց լուրջ խնդիրների ՌԴ-ի դեմ գործելու համար ՝ այն հաշվարկով, որ բացահայտ կգործեն, երբ գա համապատասխան պահը:

Դեռ 2024թ. սեպտեմբերի 9-ին այս թեմայով հրապարակված հոդվածիս  վերնագիրը հիշեցնեմ. «Նիկոլը որ թուրք է, քաղաքականությունն էլ իսկը նման է թուրքի քաղաքականության՝ ընկավ կսողա, վեր կացավ՝ դաշյունը կխրի թիկունքդ»:

Նիկոլ հայադավն օրերս «Radio France International»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Երևանը մտադիր չէ խզել կամ վատթարացնել կապերը Մոսկվայի հետ (հարցազրույցի տեսագրությունը նա զետեղել է սոցիալական ցանցերի իր էջերում):

Նիկոլն ասել է, թե իրենց նպատակներում «Ռուսաստանի հետ հարաբերությունների խզում կամ վատթարացում չի եղել, չկա և չի լինի»։

«Ընդհակառակը՝ մենք ցանկանում ենք զարգացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ»,- հավելել է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը։

Նիկոլն այսպիսով փորձում է մեկ գնդակով երկու «նապաստակ» խփել, և այդ «նապաստակներից» մեկն էլ խորհրդարանական ընդդիմությունն է և, ընդհանրապես, ընդդիմության հիմնական մասը: Ասածի ենթատեքստը հետևյալն է՝ «Լադիմիր Լադիմիրովիչ», դե ճանաչեք իմ և մերոնց լեգիտիմությունը, մենք մտադիր չենք ՌԴ-ի հետ խզել կամ վատթարացնել մեր հարաբերությունները, ընդհակառակը՝ ցանկանում ենք զարգացնել մեր հարաբերությունները, այդ առումով մենք խորհրդարանական ընդդիմությունից չենք տարբերվում, այնպես որ, ձեռ քաշեք նրանցից, մեզ հետ համագործակցեք, մեր վրա հենվեք, մանավանդ, որ խորհրդարանական ընդդիմությունն էլ ռուսասիրությամբ առանձնապես չի փայլում:

Միաժամանակ աղվեսի խորամանկություն ունեցող Նիկոլը գիտակցելով, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումից կամ վատթարացումից պաշտոնապես ու հրապարակայնորեն իր հրաժարվելը, ընդհակառակը՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու ցանկություն հայտնելը կարող է իր համար արժենալ Եվրամիության հոգնան, նշել է, որ երկկողմ շփումների բնույթն այլևս նույնը չի լինի:

«Անկախ ամեն ինչից, Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն կարող նույնը լինել, ինչ նախկինում։ Փոխվել է այն, որ նախկինում եղել է հակամարտություն Ադրբեջանի հետ, իսկ հիմա կա խաղաղություն»,- պարզաբանել է Նիկոլ հայադավը։

Ինչպե՞ս չասել՝ այս ի՞նչ ես վայրահաչում, զառանցում կամ ակնարկում, Ռուսաստա՞նն էր ասում գնացեք Ադրբեջանի հետ պատերազմեք…. Նիկոլ հայադավն  իր այս հայտարարությամբ միաժամանակ հասկացնում է, որ ինքը և իր ոհմակը (չարախումբը) մտադիր են հրաժարվել Մոսկվայի հետ հարաբերությունների ոլորտում անվտանգային բաղադրիչից, ինչպես ավելի վաղ նույն կերպ վարվել են ՀԱՊԿ-ի պարագայում:

Նույն հարցազրույցում Նիկոլ հայադավը ԵՄ-ին անդամակցելը համարել է Հայաստանի նպատակներից մեկը։

 

Արթուր Հովհաննիսյան