ՊԵԿ նախկին նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ Արմավիրի մարզպետ

ՀՀ կառավարությունը գրավոր ընթացակարգով ընդունել է որոշում, որով Արմավիրի մարզպետ է նշանակվել ՊԵԿ նախկին նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը շնորհավորեց և հաջողություն մաղթեց նորանշանակ մարզպետին: Էդվարդ Հովհաննիսյանն ասաց. «Իրականում մարզային, տարածքային կառավարումը մեր երկրի տնտեսության զարգացման, պետականաշինության ոլորտի առանցքային ուղղություններից է, և այդպիսի հնարավորության ընձեռնման համար, պարոն վարչապետ, շնորհակալ եմ»: