ԱԺ-ը երեք կուսակցության և մեկ դաշինքի գումարներ կհատկացնի

Ազգային ժողովը երեք կուսակցությունների ու մեկ դաշինքի պետական ֆինանսավորում կհատկացնի:

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանն ասաց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար նախատեսվող գումարը 144 միլիոն 639 հազար 800 դրամ է:

««Հանրապետություն» կուսակցությանը՝ 38 միլիոն 758 հազար դրամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 50 միլիոն 444 հազար դրամ, «Հայաստան» դաշինքինը՝ 16 միլիոն 842 հազար 600 դրամ»,- ներկայացրեց Նարիբեկյանը:

Նա նշեց, որ «Պատիվ ունեմ»-ը չի մտնում այս ցուցակում, քանի որ չի հաղթահարել «Կուսակցությունների մասին օրենքի» 7 տոկոս շեմը:

«Օրենքով իրենց ֆինանսական աջակցություն չի հասնում»,- հավելեց ԱԺ աշխատակազմի ղեկավարը: