Գեղարքունիքի մարզպետի նախկին տեղակալը նշանակվել է ՏԿԵ նախարարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նարեկ Մանուկյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ: Այդ մասին  հայտնում է e-gov.am -ը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նարեկ Մանուկյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ», – նշված է որոշման մեջ:

Մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 7-ին, Նարեկ Մանուկյանը վարչապետի մեկ այլ որոշմամբ ազատվել էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից: