Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ անվտանգության երաշխավոր (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն է։

Իրանն այսօր անցկացնում է «Հայբարի նվաճողները» անվանումը կրող ցամաքային զորքերի զորավարժություններ։ Լայնամասշտաբ զորավարժությունները տեղի են ունենում երկրի հյուսիսարևմտյան հատվածում՝ Նախիջևանի ուղղությունից՝ Իրան-Ադրբեջան սահմանին։ Իրանը գրեթե իր ողջ զինանոցն է դուրս բերել սահման:

Հիշեցնենք, մինչ այդ զորավարժություններ էր իրականացնում Ադրբեջանի կողմից Արցախից օկուպացված տարածքների հետ սահմանային հատվածում։ Ի՞նչ նպատակ ունի Իրանը, սա մկանների ցուցադրությո՞ւն է, թե հստակ մեսիջ ուղղված հարևան Ադրբեջանին։

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը նախ նկատեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, 5000 տարուց ավելի իր գոյությամբ, տարածաշրջանում ամենահին պետականությունն է՝ Հայաստանի հետ միասին, երբ տարածաշրջանում շատ պետություններ, ժողովուրդներ չեն եղել, ու ընդամենը մեկդարյա են, արհեստածին։ «Չնայած պատմաքաղաքական բարդ իրավիճակներին, Իրանը երբեք չի կորցրել իր անկախությունը, վստահ եմ, որ հավերժ է գոյություն ունենալու»։

Հայտնի է, որ 1979 թվականից Իրանը գտնվում է շրջափակման մեջ՝ արևմտյան պատժամիջոցների տակ, բայց, ըստ Իսագուլյանի, այդ երկիրը ոչ միայն կարողացել է պահպանել իր ինքնությունը, այլև դառնալ ինքնաբավ։ «Այսպիսով, Հայաստանն այսօր իր կողքին, որպես բարեկամ երկիր ունի հզոր, ինքնաբավ Իրանի Իսլամական Հանրապետություն։ Իրանը երբեք չի թաքցրել իր բարիդրացիական հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հանդեպ։ Հիշում եմ՝ 1992-ի մայիսին Հայաստանի Հանրապետության պատվիրակության առաջին պաշտոնական այցը Իրանի Իսլամական Հանրապետություն։ Ես ևս Լևոն Տեր-Պետրոսյանի պատվիրակության կազմում էի։ Մեզ ընդունեց Իրանի նախագահ Ռավսանջանին։ Ընդունելությունն իսկական հայկական էր, վերաբերմունքը՝ ջերմ, բարեկամական։ Մենք, ըստ էության Իրանի հետ ռազմավարական գործընկերներ ենք։ Ու շատ կարևոր է, որ սա գիտակցի ՀՀ իշխանությունը»,-ասաց Իսագուլյանը։

Սակայն այսօր Իրանի շուրջ տարօրինակ գործընթացներ են տեղի ունենում․ «Իրանը նկատում է, որ մեր տարածաշրջանում փորձում են բոլոր կողմերից շրջափակել իրեն։ Մինչ պատերազմը կար Արցախի 100 կմ բարիդրացիական սահմանը, և կար Մեղրիի մոտ 42 կմ սահմանագիծը, որն այսօր վտանգված է»։

Դառնալով Իրանի ցամաքային զորքերի զորավարժություններին, Գառնիկ Իսագուլյանը շեշտեց, որ դրանց միջոցով Իրանը հստակ մեսիջներ է հղում Ադրբեջանին, նաև տարածաշրջանային պետություններին»։

«Առաջին ո՛չ տեռորիզմին, մեր տարածաշրջանում չպետք է լինեն ահաբեկչական կազմակերպություններ։ Մինչդեռ մենք գիտենք, որ Թուրքիան ու Ադրբեջանը հովանավորում են ահաբեկչական կազմակերպությունների։ Հարավային սահմանը, որը Փաշինյանի դավաճանության արդյունքում հայտնվեց ադրբեջանական զորքերի վերահսկողության տա, այսօր Ադրբեջանն ու Թուրքիան այդ տարածքներում մտադիր են տեղակայել ահաբեկչական խմբավորումներ։ Եվ այսօր Իրանի իշխանությունը հստակ ասում է՝ մենք թույլ չենք տա, որպեսզի մեր սահմաններին սփռվեն ահաբեկիչները։

Երկրորդ մեսիջը ո՛չ Իսրայելի հակաիրանական քաղաքականությանը մեր տարածաշրջանում։ Իրանը հստակ ասում է, որ Արևմուտքը, ի դեմս Իսրայելի, չի կարող տեղակայվել մեր սահմանների երկայնքով։ Իսրայելի նպատակն է վերացնել Իրանը որպես պետություն։ Իսրայելը հայտարարում է, թե Իրանում կա հակասեմիտիզմ, բայց դա կեղծիք է, Իրանում չկա՛ հակահրեականություն։ Ասվածիս վառ ապացույցն այն է, որ Իրանի Մեջլիսում տեղ ունեն կրոնական փոքրամասնությունները՝ ինչպես հայերը, այնպես էլ հրեաները։ Եվ դա նոր բան չէ։ Ու չնայած դրան, Իսրայելի խնդիրն է Իրանի վերացումը, ինչի մասին բաց հայտարարում են։ Հետևաբար, Իրանն ունի իրավունք դրան հակազդելու՝ թե՛ բարոյական, թե՛ միջազգային օրենքների համապատասխան։

«Իսրայելն իր՝ տարածաշրջանային նկրտումներով հակաիրանական է, ինչպես նաև հակահայկական»,-ասաց Իսագուլյանը, հիշեցնելով, որ երկու օր առաջ Բաքվի շահիդների պուրակում հրեաները ճոխ միջոցառում էին անում՝ տոնելով Ադրբեջանի հաղթանակը։ «Ի վերջո, հրեաները չեն ընդունում Հայոց ցեղասպանությունը, բայց աշխարհին պարտադրում են իրենց, եղած, թե չեղած, Հոլոքոստի ճանաչում։ Ի վերջո, չմոռանանք, թե ինչ ծագում ունեին Հայոց ցեղասպանության կազմակերպիչներ Էնվերը, Թալիաթը, Ջեմալը․․․»։

«Եվ վերջապես Իրանի երրորդ՝ շատ կարևոր մեսիջը, պահանջը՝ Հայաստանի սահմանների անձեռնմխելիություն, Սյունիքով միջանցքի անցկացման բացառում»։ Եզրահանգելով՝ Գառնիկ Իսագուլյանն ասաց«Իրանն ամբողջությամբ վարում է հայանպաստ քաղաքականություն, ու սա պե՛տք է գիտակցեն Հայաստանի իշխանությունները»։

Մանրամասները՝ տեսանյութում