Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ մուտքի սահմանափակումներ այս պահին չեն գործում․ Քաղավիացիա

Այս պահին Եվրոպական միության երկրների մուտք գործել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանափակումներ չեն գործում։ Այս մասին տեղեկացրեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտե մամուլի ծառայությունը։

«Այս պահին սահմանափակումներ Եվրոպական միություն երկրներ գնացող ՀՀ քաղաքացիների համար չեն գործում։ Թռիչքներն իրենց հունով ընթանում են, ոչինչ դեռ չի փոխվել»,- նշեցին քաղավիացիայից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրոպական Միության խորհուրդը Հայաստանը հեռացրել է «անվտանգ երկրների» ցանկից։ Այդ ցանկին են ավելացել նաև Ադրբեջանը, Սերբիան, Ալբանիան, Բրունեյ Դարուսալամը, Ուրուգվայը։