ԱԳ նախարարի և տեղակալների հրաժարականից հետո նախարարությունում ուղղակի քաոս է․աշխատակիցները փորձում են հարցեր լուծել Արա Այվազյանի միջոցով. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արտաքին գործերի արդեն հրաժարական տված նախարար Արա Այվազյանն այս օրերին ակտիվ հանդիպումներ է ունենում նախարարության աշխատակազմի հետ երևանյան սրճարաններում:
Խնդիրն այն է, որ նախարարի և տեղակալների հրաժարականից հետո նախարարությունում ուղղակի քաոս է տիրում, իսկ աշխատակիցները ինչ-ինչ հարցեր փորձում են լուծել Ա. Այվազյանի միջոցով:
Իսկ այն բանից հետո, երբ երեկ ԱԳ երեք փոխնախարարները ևս՝ Ավետ Ադոնցը, Արտակ Ապիտոնյանը և Գագիկ Ղալաչյանը, պաշտոնապես ազատվեցին զբաղեցրած պաշտոնից, նախարարության այդ քաոսային վիճակն էլ ավելի է սրվելու»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

