Թուրքիայի հետախուզությունը մեր երկրում գրանտային ծրագրերի անվան տակ իրականացնում է իր ծրագիրը

Շատ երկար տարիներ շրջել եմ Արևմտյան Հայաստանով, մինչև որ թուրքը իմ մուտքը արգելեց։ Շփվել եմ Արևմտյան Հայաստանում բնակվող տարբեր ազգերի, ցեղերի հետ։ Քրդերը միշտ հիանում էին մեր արցախյան հաղթանակով և շեշտում, որ եթե իրենց մեջ դավաճաններ չլինեին, հիմի իրենք էլ կունենային պետություն․․․ Ասեմ, որ քրդերը ևս իրենց դավաճաններին մեղադրում են թուրքերին ծախված լինելու մեջ և բերում շատ հիմնավոր փաստեր․․․ Թուրքիայի հետախուզությունը մեր երկրում երրորդ․ չորրորդ ձեռքով , գրանտային ծրագրերի անվան տակ իրականացնում է իր ծրագիրը․․․Իսկ ծրագրի նպատակն է ջլատել, մասնատել և հեղինակազրկել

1․ Եկեղեցին,

2․ Բանակը,

3․ Գեներալներին,

4․Գործարարներին,

5․ Ազգային կառույցներին,

6․ Կրթությունը․․․

Հայաստանում փակեք բոլոր տեսակի օտարերկրյա գրանտային ծրագրերը, բոլոր դավաճաններն այդեղից են բուծվում։

Ռազմական փորձագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։