Իմ աջակցությունն եմ հայտնում արժանապատիվ սյունեցուն և մեր գործընկեր Առուշ Առուշանյանին. Մասիսի քաղաքապետ

Արժանապատիվ սյունեցին թույլ չի տալիս ՀՀ անվտանգությունը խարխլած և վարչապետի աթոռից կառչած անձը ոտք դնի Սյունիք աշխարհ, իսկ վարչախումբը չի հանդուրժում իրական հայրենասեր ու սկզբունքային տեսակին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը: «Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հարգելի համայնքի ղեկավարներ,

Այսօր ապօրինի, առանց որևէ իրավական հիմքի կամ հիմնավորման ձերբակալել են Գորիսի քաղաքապետ, մեր գործընկեր Առուշ Առուշանյանին: Վստահ եմ, որևէ մեկի մոտ կասկած չի առաջանում, որ Առուշանյանի ձերբակալությունը ունի բացառապես քաղաքական դրդապատճառներ:

Արժանապատիվ սյունեցին թույլ չի տալիս ՀՀ անվտանգությունը խարխլած և վարչապետի աթոռից կառչած անձը ոտք դնի Սյունիք աշխարհ, իսկ վարչախումբը չի հանդուրժում իրական հայրենասեր ու սկզբունքային տեսակին:

Ես, որպես Մասիս քաղաքային համայնքի ղեկավար իմ աջակցությունն եմ հայտնում արժանապատիվ սյունեցուն և մեր գործընկեր Առուշ Առուշանյանին:

Վարչախումբը պետք է հասկանա, որ ձերբակալություններով չի կարող լռեցնել արժանապատիվ հային և վայրկյան առաջ պետք է հեռանա»,- գրել է քաղաքապետը: