Իջևանում Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել 2 անձ (տեսանյութ)
Իջևանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է անցկացվել: Ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև քաշքուկ է սկսվել, քաղաքացիները ոստիկաններին հորդորել են չպաշտպանել ազգադավին:
Ոստիկանության լրատվության վարչությունից Tert.am-ի հարցին, թե քանի բերման ենթարկված կա, պատասխանել են. «Բերման է ենթարկվել 2 անձ, վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ կազմվում է արձանագրություն»:
Մանրամասները՝ տեսանյութում

