«Պայմանագրային զինծառայողները ստացել են իրենց հասանելիք աշխատավարձից պակաս աշխատավարձ». պատգամավորը պարզաբանման համար դիմել է ՊՆ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, պայմանագրային զինծառայողներն իրեն հայտնել են, որ իրենց աշխատավարձի զգալի մասը չի վճարվել:

«Պայմանագրային զինծառայողները ստացել են իրենց հասանելիք աշխատավարձից պակաս աշխատավարձ։ Պաշտպանության նախարարից սպասում եմ պարզաբանում»,- գրել է Ալեքսանյանը և կցել ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված դիմումը: