Լավ, էս ի՞նչ վիճակ է

Լավ, էս ի՞նչ վիճակ է։ Պաշտպանության նախարարությունն ու ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը մի շաբաթ է՝ իրար են հայտարարություն-հաղորդագրություններում արձագանքում, պատասխանում, հակադարձում։

Էլ չեմ խոսում վիրավորանքների, ռազմական գաղտնիքներ հրապարակելու և այլ դետալների մասին։

Նիկոլ, աթոռիդ կառչած վայելո՞ւմ ես զինված ուժերի դեմ այս բեմադրությունը։ Որևէ մեկի մոտ հարց չի՞ առաջանում, թե ինչպես կարող է նման բան լինել։

Լավ, այս կապիկությունը ե՞րբ է ավարտվելու, ե՞րբ եք վերջապես սկսելու զբաղվել նրանով, ինչով որ պարտավոր եք ժամ առաջ զբաղվել։

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից