Ազատության հրապարակում քաղաքացիները հանրահավաք են անում՝ պահանջելով վարչապետի հրաժարականը. ՈՒՂԻՂ
Ազատության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խորհրդարանական և արտախորհրդարանական 16 կուսակցությունների ներկայացուցիչները նախաձեռնել են հանրահավաք:
Նշենք, որ կուսակցությունների բոլոր ղեկավարները հանրահավաքից առաջ հրավիրվել էին Հատուկ քննչական ծառայություն՝ որոշակի բացատրություն տալու: Այս մասին տեղեկացրել է հանրահավաքի կազմակերպիչներից մեկը:

