Ամուսինս Տող գյուղի հրամանատարն էր, տղաս էլ մինչև վերջ կռվեց իր գյուղի համար. արցախցի ընտանիք(տեսանյութ)
«Զինուժ մեդիան» հրապարակել է տեսանյութ Արցախի Տող գյուղում բնակվող ընտանիքներից մեկի մասին:
«Ամուսնուս կորցրեցի 1993-ին, ինքը Տող գյուղի հրամանատարն էր: Իր տղան էլ չի ուզեցել թողնի, դուրս գա, մնացել է, որ պաշտպանի գյուղը, վիրավորվել է»- նշել է արցախցի կինը:
Որդու կինն էլ հավելում է. «Չէինք ուզում Տողից դուրս գալ, ասում էինք դավաճան չենք, բայց երբ լայնածավալ պատերազմ է, այլ զենքեր են օգտագործում, երեխաների հետ տեղափոխվեցինք: Կարևորը մարդկային կորուստ չլինի, թեկուզ ավերված լինի մեր տունը, սպասում ենք, որ վերադառնանք մեր տուն»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:

