Քննարկվել են Ռուսաստանի հայ համայնքի կողմից Արցախին աջակցելու ուղղությունները
Վլադիվոստոկից Կալինինգրադ. Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հեռավար հանդիպում է ունեցել Ռուսաստանի տասնյակ երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացրել է հանձնակատարի գրասենյակը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանի հայ համայնքի կողմից Արցախին աջակցության ուղղությունները, ֆինանսական և հումանիտար օգնության կազմակերպման մանրամասները, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ համակարգումը:

