Հայերը փակել են եվրոպական կարևորագույն մայրուղիները (տեսանյութեր)
Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող և ի պաշտպանություն Արցախի բողոքի ցույցերը բազմամարդ հավաքները շարունակվում են աշխարհի տարբեր կետերում: Այս պահին մեր հայրենակիցները փակել են Հոլանդիան Բելգիային կապող և Համբուրգ-Բեռլին ճանապարհները: Դրանք եվրոպական կարևորագույն մայրուղիներ են:
Հայերը վանկարկում են, որ պետք է վերջ դնել ադրբեջանա-թուրքական ագրեսիային, Էրդողանն ահաբեկիչ է:
Եռագույնով փակված հարյուրավոր մեքենաներ, հազարավոր մարդիկ մայրուղիներում պահանջում են նաև արդար լուսաբանում, Արցախի անկախության ճանաչում:
Հայերի կողմից փակվել են Եվրոպայի ամենակարևոր միջպետական մայրուղիները, երթևեկությունը կաթվածահար է Ֆրանսիայից Իսպանիա, Ֆրանսիայից Բելգիա, Բելգիայից Նիդերլանդներ, Ֆրանսիայից Շվեյցարիա, Նիդերլանդներից Գերմանիա, Լյուքսեմբուրգ-Բելգիա-Ֆրանսիա ճանապարհներին:


