Իրանի տարածքում ընկած սարքը իսրայելական «Հարոպ» տեսակի մահապարտ ԱԹՍ է
Իրանի տարածքում ընկածը սարքը Ադրբեջանին պատկանող իսրայելական «Հարոպ» տեսակի մահապարտ ԱԹՍ է: Այս մասին տեղեկանում ենք «Ռազմինֆո» մասնագիտացված կայքից:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ այսօր՝ հոկտեմբերի 13-ի առավոտյան ժամը 7:30-ին Իրանի սահմանային Արդաբիլ նահանգի Փարսաբադ քաղաքի մոտակայքում գտնվող Ուզունթեփե գյուղում խոցվել է անօդաչու թռչող սարք:
Խոցված անօդաչուի նկարներն ու տեսագրությունը հայտնվել են համացանցում:
Իրանի պետական IRNA լրատվական գործակալության տվյալներով՝ անօդաչուն վնասներ չի պատճառել գյուղին, իսկ Արդաբիլի նահանգապետը հայտնել է, որ հետազոտվում է այս անօդաչու թռչող սարքի պատկանելությունն ու այն, թե ինչպես է այն վայր ընկել Իրանի տարածքում:

