Հակառակորդի կողմից Ստեփանակերտի հրետակոծումը համարժեք պատասխան կստանա. Վահրամ Պողոսյան
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնում է, որ հակառակորդի կողմից Ստեփանակերտի հրետակոծությունը կստանա համարժեք պատասխան: Այս մասին Վահրամ Պողոսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Նախորդ գրառումս կատարելուց անմիջապես հետո թշնամին վերսկսել է հրետակոծել մայրաքաղաք Ստեփանակերտը։ Որ դրան կհետևի Պաշտպանության բանակի համաչափ պատասխանը, ընդամենը րոպեների հարց է, բայց որ խաղաղ բնակչությանը նորից թիրախավորելով, թշնամին հասկացնել է տալիս, որ առաջնագծում վիճակ չունի, դա միանշանակ ստուգված փաստ է»,- գրել է Պողոսյանը։

