ՊԲ հուժկու հարվածների արդյունքում թշնամին ունի կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնում է, որ Պաշտպանության բանակի հուժկու հարվածների արդյունքում թշնամին ունի կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ: Վահրամ Պողոսյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«ՊԲ հուժկու հարվածների արդյունքում, թշնամին ունի կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ։ Իսկ ժամեր առաջ առաջնագծի հարավային թևով ձեռնարկած լայնամասշտաբ գրոհը վերջին ապարդյուն փորձերն են ինչ-որ արդյունքի հասնելու համար»,- գրել է Պողոսյանը։

