Անդրկովկասը կարող է դառնալ նոր պլացդարմ հարյուրավոր ահաբեկիչների համար․ Նարիշկին
Անդրկովկասը կարող է նոր պլացդարմ դառնալ հարյուրավոր ահաբեկիչների համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը:
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի գոտի են շտապել ահաբեկչական կազմավորումների գրոհայիններ:
Նարիշկինը չի կասկածում, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կողմերը կվերադառնան բանակցության սեղան:

