Եվրոպան ինքը պետք է ամրապնդի Ռուսաստանի հետ հարաբերությունները. Մակրոն
Եվրոպան ինքը պետք է կառուցի և ամրապնդի Ռուսաստանի հետ հարաբերությունները, ոչ թե դա պատվիրակի ՆԱՏՕ-ին: «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ այդ մասին Լատվիայի վարչապետ Կրիշյանիս Կարինշի հետ հանդիպումից հետո անցկացված մամուլի ասուլիսում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Մակրոնը սեպտեմբերի 29-ին Լիտվա է ժամանել պաշտոնական այցով:
«Մենք (Եվրոպան) մոտեցել ենք այն պահին, երբ ինքներս պետք է ամրապնենք այդ հարաբերությունները (Ռուսաստանի հետ): Ավելի վաղ մենք պատվիրակել էինք Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները: Դա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք անդրատլանտյան կապերից, բայց Եվրոպան կարող է ինքնուրույն առաջ շարժվել Ռուսաստանի հետ հարաբերություններում»,-ասել է Մակրոնը:

