Հավատքը պարզապես իմանալը չէ, թե Աստված կա, այլ քո կամքը նրա կամքին հնազանդեցնելը

Մեզ թվում է, թե հավատքը, հույսը և սերը հեշտ բաներ են: Բայց այդպես չէ: Սրանք ստանալու համար, մարդը պիտի հետամուտ լինի այս բաներին: Պողոս առաքյալն ասում է՝ «նախանձախնդիր եղեք» այս շնորհներին: Այսինքն՝ հետամուտ եղեք, ջանք թափեք, քրտնեք, հասեք, մագլցեք, մաքառեք սրանց հասնելու համար: Այ վերցնենք Քրիստոսի նկատմամբ հավատքը: Սուրբ մարդիկ ասում են, որ իրական հավատքն այն է, երբ դու հրաժարվում ես քո կամքից ու այն հնազանդեցնում Աստուծո կամքին: Ամեն օր Հայր Մերի մեջ ասում ենք չէ՞ «թող քո կամքը լինի»: Իսկ քո կամքը հնազանդեցնել Աստուծո կամքին, նույնիսկ երբ Աստված ուղղակի հայտնվում է քեզ ու խոսում քեզ հետ, դժվար բան է: Կարծում եք հե՞շտ էր Նոյի համար 100 տարի տապանը կառուցել, երբ հավանաբար հարևաններն ու շրջապատի մարդիկ գալիս ու ծաղրում էին նրան թէ «էս ինչ ես անում»: Կամ պատկերացնում է՞ք հարևանները երեևի գալիս իր կնոջն ասում էին՝ «մարդդ գժվել ա, 100 տարի ա՝ մի հատ նավ ա սարքում»: Բայց Նոյը հնազանդեցրել էր իր կամքն Աստծուն, որովհետև Աստված խոսել էր նրա հետ ու ասել, «քեզ համար քառակուսի փայտից տապան կշինես»: Կամ կարծում էք հավատալը հե՞շտ էր Աբրահամի համար, ում Աստված հայտնվեց ու ասաց, «Հեռացի՛ր քո երկրից, քո ցեղից ու քո հոր տնից եւ գնա՛ այն երկիրը, որ ցույց կտամ քեզ» (Ծն 12:1): Որպեսզի սա ավելի պատկերավոր լինի, պատկերացրեք, ոնց որ Աստված գա ու ձեզ ասի «ել քո տնից ու քո երկրից գնա Բուրկինա Ֆասո»: Կարող է՞ք հնազանդեցնել ձեր կամքը Աստուծո կամքին: — Ասածս այն է, հավատքը ձեռք բերովի բան է, երբ դու մաքառելով հրաժարվում ես քո կամքից ու այն հնազանդեցնում Աստուծո կամքին: Սրա համար մարդիկ ծոմ են պահում, շատ ու շատ են աղոթում, ծածուկ բարի գործեր են անում, հետևում են Եկեղեցու օրենքներին ու պայքարում՝ զսպելու համար սեփական ցանկությունները: (Խնդրում եմ, պատմեք մարդկանց այս բանի մասին, որ իմանան, որ հավատքը պարզապես իմանալը չի, թե Աստված կա, այլ քո կամքը նրա կամքին հնազանդեցնելն է: Իսկ վաղը կգրեմ թէ այսպիսի հավատքից ինչ հույս է ծնվում ու հաջորդ օրը՝ թէ այդ հույսից ինչ սեր է ծնվում): Բարի օր:

Արմեն Հարեյանի ֆեյսբուքյան էջից

Մեզ թվում է, թէ հավատքը, հույսը և սերը հեշտ բաներ են: Բայց այդպես չէ: Սրանք ստանալու համար, մարդը պիտի հետամուտ լինի այս…

Опубликовано Արմեն Հարեյան Среда, 2 сентября 2020 г.