Մեր մոլորակի վերջին «սպիտակ բծերը». Մաս 3
Սկիզբը՝ https://livenews.am/press/2020/52588/31/18/56/
Վերջին տարիների աշխարհագրական մեծագույն հայտնագործությունները, որոնք փոխեցին աշխարհընկալումը
Աշխարհի ամենամեծ հրաբուխը
Նախկինում Տամուն համարվում էր մի քանի տարբեր հրաբուխներ, բայց 2013-ին պարզվել է, որ լավայի բոլոր կարծրացած հոսքերը ունեն մեկ ընդհանուր աղբյուր: Դրանում գիտնականներին օգնեց սեյսմիկ տվյալների ուսումնասիրությունը: Այսպիսով, հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ հրաբուխը: Այս հանգած ստորջրյա հրաբուխը` Գերմանիայի կամ Լեհաստանի չափսերով, գտնվում է Խաղաղ օվկիանոսի հյուսիսարևմտյան մասում, Ճապոնիայից 1500 կմ արևելք: Նրա չափերն են՝ 450 և 650 կմ, իսկ գագաթը ծովի մակարդակից ցածր է 2000 մ: Չնայած այն հանգամանքին, որ նրա բարձրությունը 4500 մ է, եթե այն լիներ երկրի մակերևույթի վրա, նույնիսկ երեխան կարող էր բարձրանալ գագաթը, քանի որ դա շատ հարթ է: Բարձրության առավելագույն անկյունը ոչ ավելի, քան 1° է:
ԱՄՆ Մեծ կանյոնի (Գրանդ Քանյոն) ավագ եղբայրը

Բրիստոլի, Կալգարիի և Ուրբինի համալսարանների գիտնականները, NASA ռադիոտեղորոշիչ կայաններից ստացված տվյալների վերլուծությունից հետո, 2013 թվականի օգոստոսին հաղորդել են, որ գտել են հսկա կիրճ հյուսիսային Գրենլանդիայում սառույցի մի շերտի տակ, որն ունի 750 կմ երկարություն, 10 կմ լայնություն և 800 մ խորություն: Եթե այն ազատ լինել սառույցից, ապա դա կարող էր խամրեցնել Հյուսիսային Ամերիկայի հայտնի Մեծ կանյոնի կիրճի փառքը, որը «միայն» 446 կմ երկարություն ունի: Ճիշտ է, դրա խորությունն ու լայնությունը որոշ չափով ավելի են, քան Գրենլանդիայինը:
Շարունակելի
Թարգմանեց Ծովինար Մանուկյանը

