Մեր մոլորակի վերջին «սպիտակ բծերը»

Սկիզբը՝ https://livenews.am/press/2020/52412/30/18/46/

Վերջին տարիների աշխարհագրական մեծագույն հայտնագործությունները, որոնք փոխեցին աշխարհընկալումը

Երկագնդի ամենատարօրինակ լեռները

Սառցային լեռնաշղթան, որը գտնվում է Ճերմակ մայրցամաքի հենց կենտրոնում, հետազոտողները անվանում են Անտարկտիկական Ալպեր, քանի որ իր չափերով այն նման է Եվրոպայի ամենամեծ լեռներին. լեռնաշղթայի երկարությունը մոտ 1300 կմ է, լայնությունը ՝ 200-500 կմ: Հայտնի են նրա գագաթներից երկուսը՝ մեկի բարձրությունը 2990 մ է, իսկ մյուսը՝ 3390 մ։

Լեռները հայտնաբերվել են Խորհրդային անտարկտիկական արշավախմբի կողմից՝ 1958 թվականին և անվանվել են խորհրդային ​​երկրաֆիզիկոս Գրիգորի Գամբուրցևի անունով: Այնուամենայնիվ, 2008-2009 թթ., երբ միջազգային AGAP արշավախմբը  իրականացրեց այս լեռնային համակարգի սեյսմիկ և մի շարք այլ ուսումնասիրություներ, պարզվեց, որ այս լեռներն ունեն անսովոր շեղված ռելիեֆ, այսինքն՝ նրանք նման են Ալպերի տիպի երիտասարդ լեռնային համակարգին, չնայած համարվում են Երկրագնդի ամենահին լեռները: Գամբուրցևի լեռներում հայտնաբերվել են դեռևս անուն չունեցող շատ գագաթներ և խոր կիրճեր, որոնց խորքում հոսում են գետեր: Այս ամենը գիտնականներին ստիպեց ենթադրել, որ Անտարկտիդայի սառցակալումը տեղի է ունեցել, երկրաբանական չափանիշներով, գրեթե անմիջապես և լեռները պարզապես մնացել են սառույցի մեջ:

Թարգմանեց Ծովինար Մանուկյանը

Շարունակելի