Կորոնավիրուսային հիվանդությունից նախօրեին մահացած վեց բուժառուներն էլ ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 73 նոր դեպք, ապաքինվել է ևս 187 մարդ:

Արձանագրվել է մահվան 6 դեպք: Բուժառուները եղել են 63 (տղամարդ), 81 (կին), 54 (տղամարդ), 68 (կին), 80 (կին) և 56 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի տվյալներով, նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ բուժառուն ունեցել է հաստատված կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 221 է: