Չինական կողմի պահանջով՝ փակվել է Չինաստանում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը

Չինական կողմի պահանջով՝ փակվել է Չինաստանում գործող ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը: Վերջինս գործում էր 1985 թվականից: Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին», հղում անելով ՉԺՀ տարածած հաղորդագրությանը:

Մինչ այդ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ իշխանությունը ևս Չինաստանից պահանջել է փակել Հյուսթոնում գործող ՉԺՀ գլխավոր հյուպատոսությունը։