Ադրբեջանցիները երբեք կամովին չեն մտնի արդար և տրամաբանական լուծումների տիրույթ, քանի որ կպարտվեն

Փաշինյան-Ալիև հանդիպման նախաշեմին ադրբեջանցիները, համաձայն իրենց «հին ավանդույթների»` կրկին փորձում են լարել իրավիճակն առաջնագծում (հիշեցնեմ` երեկ դրանք կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, երբ մերոնք թույլ չտվեցին իրենց նոր դիրք կառուցել հենց մեր դիրքերի քթի տակ): Ի՞նչ կարելի է ասել այս փաստի շուրջ. ոչ մի նոր բան, ըստ էության, քանի որ Ալիևն ընդհանրապես հավես չունի մտնել կառուցողական բանակցային դաշտ։

Ախր ո՜նց բացատրեմ… ադրբեջանցիները երբեք կամովին չեն մտնի արդար և տրամաբանական լուծումների տիրույթ, քանի որ կկրեն պարտություն։ Մնացածը կարևոր չէ։

Իմիջիայլոց, համաձայն ադրբեջանական սոցցանցերի օգտատերերի տեղեկությունների՝ Ալիևի ռեժիմի մարդակեր սադրանքների արդյունքում զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող Ալլես Ալլեսովը:

Իսկ հիմա հարց. եթե ալիևյան ռեժիմը բացարձակ չի խնայում հենց իր երիտասարդ ցեղակիցներին և, առանց որևէ խղճի խայթի, ուղարկում է հայկական գնդացիրների տակ, ապա արժե՞ սպասել դրանցից ողջամիտ մոտեցում արցախյան հարցի խաղաղ լուծման գործընթացում։

Կարծում եմ՝ պատասխանն ինքներդ գիտեք։

ԱԺ պատգամավոր Arman Abovyan-ի ֆեյսբուքյան էջից

Փաշինյան-Ալիեվ հանդիպման նախաշեմին ադրբեջանցիները, համաձայն իրենց «հին ավանդույթների»` կրկին փորձում են լարել իրավիճակը…

Опубликовано Arman Abovyan Вторник, 26 марта 2019 г.