Թատրոնի միջազգային օրվա ոչ տոնական խորհրդածություններ

Հարգելի գործընկերներ, թատերական աշխարհի մեծարգո նվիրյալներ, սիրելի հանդիսական․

Այսօր հերթական անգամ ողջ միջազգային հանրությունը նշում է Թատրոնի միջազգային օրը՝ մեր պրոֆեսիոնալ տոնը։

Թատրոնն իր հազարամյա կենսագրության ընթացքում բազմիցս է ենթարկվել փորձությունների, բազմիցս ապացուցել անհրաժեշտությունը հասարակության զարգացման, պետության կայացման գործում և անցած տարին այդ առումով բացառություն չէր:

Եղան ցնցումներ, եղավ լարված իրավիճակ, բայց բարեբախտաբար այդ ամենն արդեն անցյալ է, և հուսանք, որ դա մեծ թյուրիմացություն էր, և որ այսուհետ ավելի հանգիստ կարող ենք մտածել վաղվա օրվա, մեր պրոֆեսիոնալ գործունեության մասին։ Ասածիս վառ ապացույցը կարելի է համարել Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությունը, որն իրականացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Հուսով եմ, որ մոտ ապագայում վերջապես կլուծվի Մնջախաղի թատրոնի նոր շենքի հարցը, և իհարկե, առաջիկայում կընդունվի «Թատրոնի մասին» վաղուց սպասված օրենքը:

Կարծում եմ, որ թատրոնի առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ, որոնք միանշանակ կան, ժամանակի ընթացքում լուծում կստանան, և ես կասկած չունեմ, որ մենք՝ թատրոնի նվիրյալներս, կշարունակենք ծառայել մեր գործին, կշարունակենք ծառայել դարերի պատմություն ունեցող հայ թատրոնին։

ՀԹԳՄ նախագահ

Հակոբ Ղազանչյան

Հայաստանի Թատերական Գործիչների Միության ֆեյսբուքյան էջից

Հարգելի գործընկերներ, թատերական աշխարհի մեծարգո նվիրյալներ, սիրելի հանդիսական․Այսօր հերթական անգամ ողջ միջազգային…

Опубликовано Հայաստանի Թատերական Գործիչների Միություն Вторник, 26 марта 2019 г.