ԱԺ-ն ընդունեց Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ձևավորման մասին ժամանակավոր համաձայնագրի վավերացման մասին օրենքի նախագիծը

ՀՀ ազգային ժողովի այսօրվա՝ մարտի 27-ի հերթական նիստում ընդունվեց Իրանի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև ազատ առևտրի գոտու ձևավորման մասին ժամանակավոր համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։

ԵԱՏՄ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեց 118, դեմ` 1 պատգամավոր, ձեռնպահ մնաց երկու պատգամավոր:

Համաձայնագրով մի շարք ապրանքատեսակների` Իրան արտահանման համար մաքսատուրքերը նվազեցվում են: