Ադրբեջանական զորքերը ներխուժել են Վրաստան

Հայաստանի սահմանների հարևանությամբ սկսվել են տեղի ունենալ ոչ այնքան պարզ իրադարձություններ: Հիմա նույնիսկ դժվար է ասել, թե ով է Երևանում պարտավոր սկսել արձագանքել Հայաստանի և հայ ժողովրդի շուրջ ստեղծված իրավիճակի փոփոխությանը: Սկսենք նրանից, որ Վրաստանը համաձայնություն է տվել ամերիկյան զորքերի տեղակայմանը Ջավախքում: Ըստ երևույթին, ամերիկացիները օգտագործելու են Ախալքալաքի նախկին ռուսական ռազմակայանի զորանոցներն ու հրաձգարանները: Սակայն նոյեմբերի 4-ին ավելի ահազանգող հաղորդագրություններ են ստացվել: Բաց տվյալների հիման վրա աշխատող «Bellingcat» հետաքննչական կայքը հրապարակել է լուսանկարներով ուղեկցվող տեղեկատվություն այն մասին, որ Ադրբեջանի սահմանապահ զորքերը ներխուժել են Վրաստան՝ գրավելով 200 հա: Ըստ այդ տվյալների՝ Ադրբեջանի սահմանապահ զորքերը, որոնց ռազմատեխնիկական սպառազինությունը չի զիջում բանակին, դիրքեր են գրավել Քվեմո-Քարթլիի վրացական շրջանում:

Ադրբեջանի պահանջները Վրաստանի հարավարևելյան շրջանների հետ կապված վերջին ամիսներին մի անգամ չէ, որ դրսևորվել են բաց տեքստով: Դրանք հնչում են ոչ թե պաշտոնյաների, այլ պատմաբանների՝ Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի անդամների կողմից: Միևնույն ժամանակ, Ռամիզ Մեհդիևին, որը վերջերս ազատվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, ով նշանակվել էր դեռ Հեյդար Ալիևի կողմից, վստահվել է Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարությունը: Սա նշանակում է, որ ակադեմիան բարձրաձայնելու է Ադրբեջանի ռազմավարությունը, ավելի ճիշտ`պանթուրքիզմի․ բոլորին հայտնի է Հեյդար Ալիևի արտահայտությունը. «Մենք մեկ ժողովուրդ ենք, երկու պետություն»:

Վրաստանի դեմ սպառնալիքներ է հնչեցնում նաև Թուրքիան, որտեղ օրերս այց է կատարել Վրաստանի վարչապետ Գեորգի Գահարիան: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Վրաստանը այն կամուրջն է, որը կապում է Թուրքիան իր եղբայրների հետ և հանդիսանում է կայունություն ապահովող ծրագրերի (պանթուրքիստական) իրականացման տարածք։ Էրդողանը փաստացի սպառնում էր Վրաստանի վարչապետին. եթե Թբիլիսին «հնազանդորեն» չկատարի իր դերը, ապա ստիպված կլինի խնդիրների առաջ կանգնել: Էրդողանը, իհարկե, չի ասել, որ Վրաստանը համարում է ժամանակավոր կամուրջ, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը շարունակելու են շարժվել միմյանց ուղղությամբ, որպեսզի կամուրջների կարիք չունենան: Եվ Բաքուն դա արդեն սկսել է Քվեմո Քարթլիում:

Վերջերս Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են Բաքվում թյուրքական պետությունների գագաթնաժողովում, որտեղ խոսել են պանթուրքիստական ​​ապագայի մասին: Որպես այս ապագայի խոչընդոտ՝ նրանք դիտարկում են ոչ միայն Հայաստանը, այլև Վրաստանը: Այդ հարցի շուրջ Հայաստանում՝ հայրենասիրական ուժերի շնորհիվ, ձևավորվել է չոր դիմադրություն, սակայն Վրաստանի դեպքում Թուրքիան և Ադրբեջանը պատնեշների չեն հանդիպում, և դրա վկայությունն է Ադրբեջանի սահմանապահների ներխուժումը, որոնք չեն հանդիպել դիմադրության: Իր հիմարության պատճառով Թբիլիսին հայտնվել է, այսպես կոչված, «երկու կրակների արանքում»: Դիմադրությունը պանթուրքիզմին կարող է նվազեցնել դիմադրությանը Մոսկվային — և հակառակը: Մենք տեսել ենք, որ Վրաստանում հակառուսական ագրեսիվ հռետորաբանության աճն այն ժամանակաշրջանում էր, երբ Ադրբեջանը, փաստորեն, ագրեսիա էր դրսևորել Դավիթ Գարեջի վրացական վանքի շուրջ:  Ընդ որում, ադրբեջանական «Minval.az»  կայքը հայտարարեց, թե, իբր, դա «հայկական ֆեյկն է» ու իրականում Վրաստանի -տարածք ոչ մի ներխուժում չի եղել: Սակաին Վրաստանի ԶԼՄ-ները լռում են, դժգոհում է «Minval.az»  կայքը:

Ըստ երևույթին, Արևմուտքը Թբիլիսիին չի տրամադրում այն ​​անմիջական օգնությունը, որին Վրաստանը սպասում է և չի ստանում դեռ «Վարդերի հեղափոխության» ժամանակներից: Սա նշանակում է, որ տարածաշրջանային անվտանգության համակարգում Վրաստանի հարցը մնում է բաց: Արևմուտքը հրաժարվում է Վրաստանի տարածքային ամբողջականության պահպանումից՝ համարելով, որ Թբիլիսին ինքը պետք է ստեղծի անվտանգության միջավայր և Արևմուտքին ներկայանա որպես անվտանգության մասնակից, այլ ոչ թե սպառող։ Սա արտացոլվեց նաև այն փաստի մեջ, որ ՆԱՏՕ-ն փաստորեն հերքել է վրացական որոշ քաղաքական գործիչների պնդումները այն մասին, որ իբր Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստ է ընդունել Վրաստանին իր շարքերում՝ տարածքային վեճերով: Բայց, ինչպես ասում են, Աստված Վրաստանի հետ: Թբիլիսին ինքն է ընտրել փակուղի կամ վիրտուալ «Պանթուրքիզմի կայսրություն» տանող ճանապարհը: Մեզ՝ Հայաստանին, պետք է ինչ-որ բան անել: Հայ ժողովրդի, ինչու ոչ՝ ամբողջ հայ ազգին: Թեման բաց է լայն քննարկման համար … Բայց պանթուրքիզմին հանձնվելու մասին խոսք անգամ գնալ չի կարող, թեկուզ որպես վարկած:

Սերգեյ Շաքարյանց