Հայաստանում ինչո՞ւ ուշադրության չարժանացավ Հայոց ցեղասպանության մասին «Arab News»-ի հոդվածը
Չգիտես ինչու՝ Հայաստանում որևէ ուշադրության չարժանացավ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանի եղբորը պատկանող և այդ պետության տեսակետների անգլիալեզու խոսափող «Arab News» թերթում մոտ մեկ շաբաթ առաջ հրապարակված՝ Հայոց ցեղասպանության մասին հոդվածը, որում ընդհանուր հակաթուրքական համատեքստում զուգահեռներ էին անցկացվում 1915թ․ ցեղասպանության և 1918թ․ մահմեդականների սրբազան քաղաք Մեդինայի արաբ բնակչության բռնի տեղահանության միջև։
Իսկ միգուցե «մոտեցումների շտկման» շրջանակներում ամենևին ձեռնտո՞ւ չէր հոդվածի հանրայնացումը Հայաստանում։
Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից