Դեռ հայտնի չէ՝ օտարերկրյա հյուրեր կհրավիրվե՞ն Մոսկվայում Հաղթանակի շքերթին. Պեսկով

Մայիսի 9-ին Մոսկվայում տեղի կունենա Հաղթանակի շքերթը, բայց դեռ պարզ չէ, թե արդյոք օտարերկրյա հյուրեր կհրավիրվեն հանդիսավոր միջոցառմանը:

«Ես տեղյակ չեմ, թե արդյոք պատրաստվում են հրավերներ օտարերկրացիների համար: Շքերթը միանշանակ տեղի կունենա», – երկուշաբթի լրագրողներին ասաց Ռուսաստանի Դաշնության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Գիտեք, արդեն եղել են հայտարարություններ այն մասին, որ «Անմահ գնդի» ակցիան պատրաստվում է: Օտարերկրացիներ, իմ կարծիքով, դեռ չեն հրավիրվել, դրա մասին խոսք էլ չի գնացել», – ասել է Կրեմլի խոսնակը: