Գագիկ Ջհանգիրյանն իր ունեցվածքի մասին հայտարարագիր է ներկայացրել՝ ընդամենը 501 հազար 500 դրամ
Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամ Գագիկ Ջհանգիրյանն իր հայտարարագիրը ներկայացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։
Պաշտոնատար անձի հայտարարագրից տեղեկանում ենք (ներկայացվել է 2021 թ․ փետրվարի 18-ին), որ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարագրել է 1500 (հազար հինգ հարյուր) դրամ, իսկ կանխիկ դրամ հայտարարագրել է 500 հազար դրամ:
Սեփականություն չունի, մեքենա չունի, փոխառություններ չունի: Ընդհանուր առմամբ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարագրել է 501 հազար 500 դրամ:
Իր վերջին՝ 2017-ին ներկայացրած հայտարարագրում որպես ԱԺ պատգամավոր պաշտոնը դադարեցնելու օրը հայտարարագրել էր 5 մլն դրամ: