Իրանում հայտնված մեր Boeing-ը վերադարձվե՞ց Հայաստան

Մարտի 3-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դավաճան Նիկոլի տեղակալ Տիգրանն անդրադառնալով ( ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելով) փետրվարի 24-ին անհայտ պայմաններում Իրանի «Մեհրաբաթ» օդանավակայանում հայտնված հայկական «Fly Armenia Airways» ընկերության Boeing B737-300 օդանավի ոդիսականին պատասխանեց, որ  բանակցություններ են ընթանում Իրանում հայտնված հայկական օդանավն այսօր ( մարտի 3-ին) Երևան վերադարձնելու համար…

Տիգրանի հայտարարությունից արդեն անցել է բավական ժամանակ և ընդհանրապես, արդեն մարտի 4-ն է… Իսկ ամերիկյան արտադրության օդանավը, որքան կարելի է հասկանալ, այդպես էլ Երևան չի հասել…

Հ.Գ. Դավաճան Նիկոլն ու իրեն սպասարկողները վտանգավոր խաղի մեջ են մտել ԱՄՆ հետ և այսպիսի հիմար արարքներով ցեխ են շպրտում Հայաստանի վրա…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից