Դավիթ Բեկի հարակից տարածքներում կիրականացվեն զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

Փետրվարի 23-ին՝ ժամը 10։00-ին, Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրի հարակից տարածքներում կիրականացվեն չպայթած զինամթերքի վնասազերծման աշխատանքներ, և հնարավոր է՝ լսվեն պայթյունների ձայներ։

«Խնդրում ենք չանհանգստանալ ու խուճապի չմատնվել»,- հայտնում է Սյունիքի մարզպետարանը: