ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի դեմ պատերազմել «հարմարավետ» բազաներից, որպեսզի անպատիժ մնա…

Փետրվարի 19-ին տեղեկատվություն է ստացվել, ինչը հաստատում է, որ ԱՄՆ-ը (ինչը նշանակում է` նաև Իսրայել և ամերիկացիների ու սիոնիստների այլ դաշնակիցներ) լրջորեն պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի: ԱՄՆ ԶՈՒ-ն քննարկում է Սաուդյան Արաբիայում պահեստային բազաներ ստեղծելու հարցը, որպեսզի այնտեղ տեղակայված իր զորքերը «ակնհայտ թիրախներ չդառնան» Իրանի հետ ուղղակի առճակատման դեպքում, հայտարարել է ԱՄՆ գեներալ, ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար (CENTCOM, պատասխանատվության ոլորտը ներառում է Մերձավոր Արևելքը) Քենեթ Մաքենզին, հաղորդում է «Ֆրանս պրես» (AFP) գործակալությունը։ Միևնույն ժամանակ, Պարսից ծոցի արաբական երկրներ կատարած հերթական ստուգայցի ժամանակ նա հայտարարել է. «Մենք նոր հենակետեր չենք փնտրում Սաուդյան Արաբիայում: Ես ուզում եմ դա պարզաբանել: Այն, ինչ մենք կցանկանայինք անել առանց ներկայիս բազաները փակելու, բարձր ռիսկայնության ժամանակահատվածում աշխատելու դեպքում այլ բազաներ տեղափոխվելու հնարավորություն ունենալն է»: Նրա խոսքով՝ «ցանկացած խոհեմ ռազմական պլանավորող կցանկանա դա անել՝ իր ճկունությունն ավելացնելու համար, որպեսզի հակառակորդի համար ավելի դժվար լինի հարձակում գործելը»:

Հետաքրքիր, մենք կասեինք՝ տիպիկ հրեական մոտեցում է: Գեներալ Մաքքենզիի խոսքերից ստացվում է, որ հեռանալը, թեկուզ մեկ բազայից մյուս բազա շտապ տարհանման տեսքով, չի նշանակում, որ մեկի փոխարեն երկու բազա ունեք: Մենք չենք հասկանում ամերիկացի գեներալների կողմից նման բանավոր մանիպուլյացիաների իմաստը. իրենք իրե՞նց են խաբում, թե համաշխարհային հանրությանը: Հասկանալի է, որ գեներալ Մաքքենզիի այս «բառախաղով» հաստատ չեն խաբվի Իրանը և իրանցի զինվորականները: Ամերիկյան «The Wall Street Journal» թերթը ավելի վաղ հայտնել էր Սաուդյան Արաբիայի արևմտյան մասում նոր նավահանգիստներ և ավիաբազաներ ստեղծելու Պենտագոնի ծրագրերի մասին, որոնք ամերիկացի զինվորականները կփորձեն զարգացնել որպես հենակետեր Իրանի դեմ պատերազմի դեպքում։ «2020-ի վերջին ԱՄՆ ռազմածովային ուժերը տարածաշրջան են ուղարկել «USS Nimitz» ավիակիրը, իրականացվել են նաև Իրանի «զսպման ցուցադրական առաքելություններ»՝ Մերձավոր Արևելքի գլխավերևում «B-52» ռազմավարական ռմբակոծիչների թռիչքների տեսքով, որոնք ունակ են միջուկային զենք կրել, հիշեցնում է AFP-ը:

Համաշխարհային շատ լրատվամիջոցներ 2021 թվականի հունվարի վերջին տեղեկություններ էին տարածել այն ​​մասին, որ Պենտագոնը նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել Էր-Ռիադի հետ. Սաուդյան Արաբիայի արևմտյան շրջաններում տարբեր ավիաբազաների և ծովային նավահանգիստների օգտագործման վերաբերյալ՝ Իրանի հետ հնարավոր զինված բախման դեպքում: Հաղորդվել է նաև, որ Պենտագոնը հետևում է Սաուդյան Արաբիայում երեք օբյեկտների՝ որպես «կենտրոնացման առանցքային գոտիներ», օգտագործելու հնարավորությանը Մերձավոր Արևելքում պատերազմի բռնկման դեպքում: Հենց սա է դարձել այն հերթական հատկանիշը, որ ԱՄՆ զինված ուժերը չեն բացառում Իրանի հետ հարաբերությունների լարվածության հետագա աճը, մինչև տեսանելի ապագայում նրա հետ անմիջական զինված հակամարտության մեջ մտնելը: CENTCOM-ի պաշտոնյաները հայտնել են, որ իրենք արդեն «փորձարկման աշխատանքներ» են իրականացրել Սաուդյան Արաբիայի Յանբու նավահանգստում՝ այդ թվում տարածաշրջանի ռազմական օբյեկտից բեռների բեռնաթափում և առաքում: Նշվել է, որ ԱՄՆ զինված ուժերը Սաուդյան Արաբիայի տարածքում ստուգում են նաև Թաբուկ քաղաքում գտնվող Ֆեյսալ թագավորի ավիաբազան և Թայիֆում գտնվող Ֆահդ թագավորի ավիաբազան:

Դատելով իրանցի զինվորականների անուղղակի արձագանքից՝ նրանք քաջատեղյակ են Իրանի շուրջ նոր հենակետերի հիմնախնդրի վերաբերյալ ԱՄՆ բոլոր ծրագրերին: Մի քանի օր առաջ Եմենի «Ալ-Մասիրա» ցանցին տված հարցազրույցում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատարի խորհրդական, բրիգադի գեներալ Էսմոիլ Քոսարին շեշտել է, որ Իրանը եռանդուն կպատասխանի իր տարածքի դեմ ցանկացած ագրեսիային: «Սովորական պաշտպանական զենքը մեր իրավունքն է և դրա մասին չի կարելի բանակցել, և դա այն է, ինչի շուրջ համաձայն են բոլորը Իրանում,- ասել է Քոսարին: – Իրանը երբեք չի ձգտել պատերազմի, և Իրանը պաշտպանողական կարողություն ունի կանխելու ցանկացած ագրեսիա և եռանդուն պաշտպանելու է իր տարածքը ցանկացած ագրեսիայից: Մենք կկատարենք JCPOA-ի ներքո գործող միջուկային պարտավորությունները միայն այն դեպքում, եթե մյուս կողմերը կատարեն իրենց պարտավորությունները գործնականում, ոչ թե խոսքերով: Սակայն Իրանը ընդհանրապես չի բանակցելու սովորական պաշտպանական զենքի շուրջ»: Ցանկացած ռազմական հակառակորդին «դաս տալու» վճռականությունն ու պատրաստակամությունը և՛ իրանական բանակի, և՛ ԻՀՊԿ-ի տարբերիչ հատկությունն է, սակայն այժմ բրիգադի գեներալ Քոսարիի հայտարարությունները ցույց են տալիս, որ իզուր չէ, որ Միացյալ Նահանգները նոր հենակետեր է փնտրում Սաուդյան Արաբիայում: Վախը շատ մեծ ուժ է…

Սերգեյ Շաքարյանց