Գարունը՝ Հպարտ, ամառը՝ Երջանիկ, աշունը Թավշյա և ձմեռը՝ Թրաշով
Փաստորեն, «Քաղաքացու օր» սահմանելու օրինագիծը ԱԺ-ում քննարկվում է արդեն։
Ինչ խոսք, հրաշալի նախաձեռնություն է, բայց մի տեսակ կիսատ է:
Կրկնում եմ առաջարկությունս։ Կարող եք սա էլ «copy-paste» անել։
Առաջարկում եմ, որ այս իշխանությունները, ինչպես իրենց հարգող յուրաքանչյուր հեղափոխականներ, ամբողջությամբ վերանայեն օրացույցը և մտցնեն նոր, հեղափոխական օրացույց:
Օրինակ՝
- Վերացնել նահանջ տարին, որովհետև Նոր Հայաստանում նահանջ տարի լինել չի կարող, բոլոր տարիները պիտի միայն առաջընթացի տարիներ լինեն:
- 12 ամիսները վերանվանել 12 նոր նախարարությունների անուններով:
- Նախկինում օգտագործվող մ.թ.ա-ն փոխարինել ն.փ.ա-յով:
- Նոր տարին տեղափոխել և նշել ոչ թե հունվարի 1-ին, այլ, հասկանալի պատճառներով, հունիսի 1-ին:
- Տարվա չորս եղանակները անվանափոխել՝ դարձնելով գարունը՝ Հպարտ, ամառը՝ Երջանիկ, աշունը Թավշյա և ձմեռը՝ Թրաշով:
- Վերացնել բոլոր հիշատակի օրերը, քանի որ Նոր Հայաստանում անցյալի հետ կապված որևէ հիշողություն այլևս պետք չէ:
ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ՝ ՆՈՐ ՕՐԱՑՈՒՅՑ նախաձեռնություն
Armen Ashotyan-ի ֆեյսբուքյան էջից
Փաստորեն, “Քաղաքացու օր” սահմանելու օրինագիծը ԱԺ-ում քննարկվում է արդեն։Ինչ խոսք, հրաշալի նախաձեռնություն է, բայց մի…
Опубликовано Armen Ashotyan Понедельник, 8 апреля 2019 г.