«Եղել եմ, կամ, կմնամ»․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր Ազգային ժողովում պատասխանելով լրագրողի հարցին, թե հեղափոխությունն ինչ փոխեց իր կյանքում, ասաց, որ ինքը ո՛չ առաջ, ո՛չ էլ հիմա խնդիր չի ունեցել։

Ծառուկյանը նշեց նաև, որ կարևոր է հեղափոխության ժամանակ տրված խոստումները կատարելը։

«Տնտեսական հեղափոխության համար պայմաններ պետք է ստեղծվեն, տնտեսությունը չի կարող զարգանալ առանց ներդրումների,- ասաց Գագիկ Ծառուկյանը։- Եթե վարչապետը հայտարարել է, որ տնտեսական հեղափոխության մեկնարկը տրվել է, ուրեմն պետք է սպասենք արդյունքներին»։

Մանրամասները՝ տեսանյութում