«Օգանովսկին ազգի հերոս է, այդպիսի բան չի կարող լինել»․ Ծառուկյան (տեսանյութ)

Ս․ թ․ ապրիլի 2-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (Օգանովսկի) ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից Սամվել Կարապետյանի ազատմանը, ասաց, որ Կարապետյանը ազգի հերոս է, նա մշտապես եղել է զինվորի կողքին։

Լրագրողի հարցին, թե Օգանովսկուն մեղադրում էին Արցախում ծեծուջարդի «քավոր» լինելու մեջ, Գագիկ Ծառուկյանն ասաց՝ «Դա հնարավոր չէ»։

Մանրամասները՝ տեսանյութում