Ստամբուլում երկարատւ հիվանդությունից հետո հոգին ավանդել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը

Ստամբուլի հայկական «Լույս» պարբերականի տեղեկացմամբ, երկարատև հիվանդությունից հետո Ստամբուլում մահացել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը:

Մեսրոպ Մութաֆյանը, 2008 թվականից ի վեր, անբուժելի հիվանդությամբ էր տառապում և անգիտակից վիճակում գտնվում էր «Սուրբ Փրկիչ» հիվանդանոցում, բնականաբար, չկարողանալով կատարել պատրիարքի պարտականությունները:

Թուրքիայի կառավարության որոշմամբ Պոլսո հայոց պատրիարքի պարտականություններն իրականացնում է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը։