Ի՞նչ ուժեր են դրդում Ադրբեջանին գնալ լայնածավալ պատերազմի (տեսանյութ)
Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն է։
Հուլիսի 12-ին հակառակորդի կողմից ՀՀ պետական սահմանի ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները համարվում են 2008-ից ի վեր ամենամեծ ռազմական բախումը։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ը, Ադրբեջանի ԶՈՒ-ն իր սպառազինությունում եղած ողջ զինանոցը գրեթե կիրառել է։
Այս օրերին Արևմուտքից ու Հյուսիսից նույն հարցն է հնչում՝ ո՞ր կողմն է առաջինը կրակել։ Եվ մենք բախվեցին փաստի հետ, այն է, եթե այս իշխանությունը 2018-ից սկսած հետքայլ չաներ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հայտնի պայմանավորվածություններից, որոնք ձեռք էին բերվել 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո, եթե սահմանին ապահովված լիներ դիտորդների և քննչական մեխանիզմների առկայությունը, ապա այսօր աշխարհը կհամոզվեր, որ Ադրբեջանն է եղել նախահարձակ կողմը, որ Ադրբեջանը ագրեսոր պետություն է։
Մշտապես ասել ենք, այն պահին, եթե Ադրբեջանը կհամոզվի, որ Հայաստանի, Արցախի վրա հարձակման պարագայում գերտերությունները, միջազգային կառույցները աչք կփակեն, ասել է թե՝ կտան իրենց «դաբրոն», ապա ոչինչ չի խանգարի նրան վերսկսելու լայնամասշտաբ պատերազմական գործողություններ:
Եվ ուրեմն, ի՞նչ են հուշում տարբեր երկրներից, կառույցներից հնչած հայտարարությունները․ դրանք հնարավոր պատերազմը կանխարգելո՞ղ են, թե՞ բացում են Ադրբեջանի ձեռքերը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ դիտեք տեսանյութում։