Ի՞նչ ուժեր են դրդում Ադրբեջանին գնալ լայնածավալ պատերազմի (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն է։

Հուլիսի 12-ին հակառակորդի կողմից  ՀՀ  պետական սահմանի ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները համարվում են 2008-ից ի վեր ամենամեծ ռազմական բախումը։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ը, Ադրբեջանի ԶՈՒ-ն իր սպառազինությունում եղած ողջ զինանոցը գրեթե կիրառել է։

Այս օրերին Արևմուտքից ու Հյուսիսից  նույն հարցն է հնչում՝ ո՞ր կողմն է առաջինը կրակել։ Եվ մենք բախվեցին փաստի հետ, այն է, եթե այս իշխանությունը 2018-ից սկսած հետքայլ չաներ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հայտնի  պայմանավորվածություններից, որոնք ձեռք էին բերվել 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո, եթե սահմանին ապահովված լիներ դիտորդների և քննչական մեխանիզմների առկայությունը, ապա այսօր աշխարհը կհամոզվեր, որ Ադրբեջանն է եղել նախահարձակ կողմը, որ  Ադրբեջանը ագրեսոր պետություն է։

Մշտապես ասել ենք, այն պահին, եթե Ադրբեջանը կհամոզվի, որ Հայաստանի, Արցախի վրա հարձակման պարագայում գերտերությունները, միջազգային կառույցները աչք կփակեն, ասել է թե՝ կտան իրենց «դաբրոն», ապա ոչինչ չի խանգարի նրան վերսկսելու լայնամասշտաբ պատերազմական գործողություններ:

Եվ ուրեմն, ի՞նչ են հուշում տարբեր երկրներից, կառույցներից հնչած հայտարարությունները․ դրանք հնարավոր պատերազմը կանխարգելո՞ղ են, թե՞ բացում են Ադրբեջանի ձեռքերը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ դիտեք տեսանյութում։