ՌԴ դեսպանը հանդիպել է Վահե Էնֆիաջյանի և Միքայել Մելքումյանի հետ

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հունիսի 17-ին հանդիպել է ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ։

«Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում Ռուսաստանի աջակցությունը Հայաստանին։ Խորհրդարանականները ներկայացրել են նաև ներքաղաքական օրակարգի որոշ ասպեկտների վերաբերյալ իրենց տեսլականը»,- ասված է դեսպանության հաղորդագրության մեջ։